https://arm.sputniknews.ru/20260611/gjumru-majr-hajastan-hushardzani-pghtsman-depqvov-haghvordum-e-nerkajacvel-qkin-103399323.html
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման դեպքով հաղորդում է ներկայացվել ՔԿ–ին
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման դեպքով հաղորդում է ներկայացվել ՔԿ–ին
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ից հայտնում են, որ ստուգվում են տարբեր վարկածներ։ 11.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-11T21:21+0400
2026-06-11T21:21+0400
2026-06-11T21:27+0400
գյումրի
հերոս
հայրենական մեծ պատերազմ
հուշարձան
վանդալիզմ
հհ ոստիկանություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103340436_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ebc7fcae9a906a5d4060b7e904558ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։Նա տեղեկացրեց, որ ցանկացած վարկած ստուգվում է։ Չեն բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։Ավելի վաղ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները դրանք հայտնաբերվել էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները:
գյումրի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103340436_200:0:1400:900_1920x0_80_0_0_c29c461fa1b45610e00240f66cf627c5.jpg.webp
գյումրի, հերոս, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, վանդալիզմ, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ քննչական կոմիտե
գյումրի, հերոս, հայրենական մեծ պատերազմ, հուշարձան, վանդալիզմ, հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ քննչական կոմիտե
ՆԳՆ–ից հայտնում են, որ ստուգվում են տարբեր վարկածներ։
«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,–նշեց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ ցանկացած վարկած ստուգվում է։ Չեն բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։