ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ այս երեկոյան նախատեսված հարվածները
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ այս երեկոյան նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել և հավանության են արժանացել Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այս երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ վերջնական պայմանավորվածությունները համաձայնեցվել են գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի և Եգիպտոսի։
«Ծովային շրջափակումը կմնա ամբողջությամբ ուժի մեջ մինչև այս համաձայնագրի վերջնական կնքումը։ Ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն առաջիկայում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։