ԿԸՀ․ Վերահաշվարկի համար ներկայացվել է 30 դիմում՝ 17 ընտրատարածքային հանձնաժողովներում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։

Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։

Leave a comment