Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմական թիրախների: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
«Հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների, Լիբանանի և Իրանի դեմ Իսրայելի բազմիցս ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում իրանական նավերի և Իրանի հարավային մասերում գտնվող օբյեկտների վրա հարձակումների հետևանքով Իրանի զինված ուժերը հունիսի 7-ի երեկոյան հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների»,–ասվում է Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Իրանը հունիսի 7-ի երեկոյան մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ։ Հարձակումը կատարվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Թեհրանը խոստացել է պատասխանել Բեյրութի արվարձանին իսրայելական բանակի վերջին հարվածին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ ի պատասխան «Հզբոլլահ» շարժման գնդակոծության: Լիբանանի ազգային NNA գործակալության տվյալներով՝ իսրայելական բանակի հարվածները հասցվել են բնակելի շենքերի երկու բնակարանների, կան տուժածներ։
Sputnik Արմենիա