Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին։
Պատճառը «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի 6 թեկնածուների՝ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Արթուր Աբրահամյանի, Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալն է։
Այսօր ներկայացված դիմումների քննարկումը տեղի կունենա ԿԸՀ նիստում հունիսի 6-ին՝ ժամը 00․15-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: