Մոջթաբա Խամենեին ստորագրել է առաջին համաներման հրամանագիրը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել տարբեր հանցագործությունների համար դատապարտված ավելի քան 2000 քաղաքացիների համար, ասվում է նրա Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Տեքստի համաձայն՝ որոշումը կայացվել է Ալի իբն Աբու Թալիբի՝ Մուհամմադ մարգարեի իրավահաջորդ նշանակման հիշատակի շիաների տոնի առթիվ։ Հրամանագիրը նախատեսում է «ներում կամ դատավճռի մեղմացում»։

Սա Մոջթաբա Խամենեիի կողմից ստորագրված առաջին համաներման հրամանագիրն է հոր՝ այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։

Leave a comment