«Ձեր նման առաջնորդների հետ, մեզ ավելի առաջնորդված ենք զգում»,- Վերնիսաժում այս խոսքերով են «Հանուն հանրապետության» կուսակցության անդամներին դիմավորել քաղաքացիները:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության անդամների շրջայցի ժամանակ քաղաքացիները վստահեցրել են, որ այս կուսակցության հետ են:
«7 հատ ձայն, իմ կողմից, իմ տնից, ես քեզ ասել եմ»,- խոստացավ քաղաքացին:
«Դուք կգաք ընդդիմություն, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»,- ընդդիմափոխության օրակարգ ունեցող «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանին ասաց մեկ այլ քաղաքացի:
«Վայ պետք է նկարվեմ, մայրիկս երազում է ձեր հետ նկար ունենա, գոնե ես նկարվեմ, ցույց տամ, ինքը նախանձի ինձ մի քիչ»,- Բաբաջանյանին ասաց մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: