Թրամփը մեկնաբանել է Հուանգի վերադարձը NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնին

Թրամփը մեկնաբանել է Հուանգի վերադարձը NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնին

NVIDIA-ի տնօրենների խորհուրդը ճիշտ և հիմնավորված որոշում է ընդունել Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երկրին անհրաժեշտ է Ջենսենի առաջնորդությունը NVIDIA-ում՝ ոչ միայն ընկերության, այլև ամերիկյան տնտեսության հաջողությունն ու բարգավաճումն ապահովելու համար։ ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսենի վերադարձը NVIDIA որևէ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը։

ԱՄՆ գլխավոր դատախազը հաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը որևէ ապացույց չունի, որ նա ապօրինի գործողություններ է կատարել։

Ես անձամբ ճանաչում եմ Ջենսենին, և նա մեծ հայրենասեր է ու ազգային հարստություն։ Առանձին պետք է նշել, որ NVIDIA-ն պետք է շարունակի ԱՄՆ արտահանման վերահսկողության պահանջներին ընկերության համապատասխանության մանրակրկիտ ներքին քննությունը՝ համոզվելու համար, որ կատարում է իր իրավական պարտավորություններն ու ԱՄՆ ազգային անվտանգությունը պաշտպանելու հայրենասիրական պարտքը։

Շնորհավորում եմ Ջենսենին, NVIDIA-ի տնօրենների խորհրդին, Միացյալ Նահանգների ժողովրդին և, իհարկե, ամբողջ աշխարհին»,- նշել է Թրամփը։

Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, որից հետո ընկերության բաժնետոմսերը կտրուկ թանկացել են:

Leave a comment