Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետը հանդիպում կունենա նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկույի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:

Leave a comment