Բելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվել

Բաժանորդագրվել

Վիրավոր տղամարդուն բժշկական օգնություն է ցուցաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանի ձեռնարկության տարածքում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Լուրը հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

«Վոզնեսենովկա գյուղի ձեռնարկության տարածքում FPV–դրոն է պայթել։ Խաղաղ բնակիչ է տուժել։ Ականապայթյունային և կրծքավանդակի վնասվածք ստացած տղամարդը Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց է տեղափոխվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վիրավոր տղամարդուն անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment