ՔՊ-ականները ժամանակ առ ժամանակ մի քարոզչական ֆրազ են շրջանառում, թե՝ «այ, եթե նախկինում լիներ, ձեզ դրա համար կծեծեին, գլուխներդ կջարդեին, այս կանեին, այն կանեին…»: Իբր հիմա մի հրաշք «դեմոկրատիա» է…
Իսկ ի՞նչ ենք տեսնում այս օրերին՝ մասնավորապես:
Մասիսում, Արթիկում ծեծուջարդ, մարդկանց վրա հարձակվում են ոհմակի նման, նույնիսկ հղի կնոջ վրա են հարձակվում, խուլիգանական պահվածք են դրսևորում: Փաշինյանի կողմնակիցները, բնականաբար:
Եթե պետության ղեկավար համարվողը՝ ՔՊ ղեկավարը, պարբերաբար ասում է՝ կսպանեմ, կսատկացնեմ, այս կանեմ, այն կանեմ, դրանից «թևավորվում», ոգևորվում են իր քպականները՝ իրենց սանձարձակ պահվածքով, ու դիմում են զազրելի բռնությունների, խուլիգանության:
Փաստացի ստացվում է, որ Փաշինյանն իր խոսույթով, չարության, ատելության մթնոլորտը խորացնելով, սպառնալիքներով, իր գերագրեսիվ վարքով ուղիղ բռնության կոչեր է անում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: