ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել

Ֆրանսիայի հավաքականի ու Փարիզի ՊՍԺ-ի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն ծնկի ծանր վնասվածք է ստացել Նիցայի» դեմ Ֆրանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում (3:2), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ախտորոշվել է խաչաձև կապանների պատռվածք: Առաջիկայում 21-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի:

Ֆրանսիական մամուլի համաձայն՝ Դեզիրե Դուեն խաղադաշտից կբացակայի 6-9 ամիս: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 15 հանդիպման, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել նաև ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որը նույնպես խաղադաշտից բացակայելու է առնվազն 6 ամիս:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment