ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ՀՀ ՏԿԵ նախարարությունը «Կապավոր» ՍՊԸ-ի հետ ավտոճանապարհների վերանորոգման պայմանագիր է կնքել։ Ընկերությունը 45 օրում պետք է միջին նորոգում կատարի Գյումրու Անկախության, ինչպես նաև Շիրազի ու Չերազի փողոցների մի հատվածում, շինաշխատանքների մեկնարկ՝ ապրիլի 15, վարձատրություն՝ 104 մլն 400 հազ. դրամ։
«Կապավոր»-ի բաժնետերերն են Արման Հակոբջանյանը և նրա եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Արման Հակոբջանյանը եղել է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ և ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։
Ապրիլին Նիկոլ Փաշինյանը այցելել է նրա հիմնած 180 հա դեղձի այգին՝ նշելով, որ նա սուբսիդավորման ծրագրի շահառու է։ Հակոբջանյանը հայտնել է, որ «մոտ 3 միլիարդ դրամ» ներդրվել է իրենց միջոցներով, մնացածը՝ պետական սուբսիդավորմամբ։