22:26 02.06.2026 (Թարմացված է: 22:37 02.06.2026)
Բաժանորդագրվել
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Գաջեգործների 3 հասցեում, մոտ մեկ ժամ առաջ գազի կաթսա է պայթել և հրդեհ է բռնկվել։
«Նոր էինք կաթսան տեղադրել, որը ճտտաց ու տրաքեց։ Հին կաթսան 40 տարի օգտագործել ենք, նորը` մեկ ամսում պայթեց։ Ես տանը մենակ էի, փորձեցի հանգցնեմ, բայց չկարողացա։ Չնայած այդ ընթացքում արդեն զանգել էի հրշեջ ծառայություն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տանտերը՝ Մարիամ Ասատրյանը։
Նրա խոսքով` առաստաղի պլաստմասսե հատվածը սկսել է վառվել, հալվել ու թափվել է։ Հենց այդ ժամանակ է Ասատրյանը տնից դուրս եկել ու հարևաններին օգնության կանչել։
Տուժածներ չկան։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09-ին։