Ռուսաստանն «առանձնապես գոհ չէ» Վաշինգտոնի և Երևանի հարաբերությունների ակտիվացումից․ Ռուբիո

Քաղաքականություն

Ռուսաստանն «առանձնապես գոհ չէ» Վաշինգտոնի և Երևանի հարաբերությունների ակտիվացումից․ Ռուբիո

ԱՄՆ-ն ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ տնտեսական շահերից ելնելով և չի պահանջում, որ Երևանը հրաժարվի այլ երկրների հետ համագործակցությունից։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ Սենատում ունեցած ելույթի ընթացքում։

 

«Մենք այստեղ չենք Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու համար։ Մենք նրանցից չենք պահանջում չբարեկամանալ այլ երկրների հետ», – ասել է Ռուբիոն։

 

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «առանձնապես գոհ չէ» Վաշինգտոնի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացումից։

 

Ռուբիոյի խոսքով՝ երկար ժամանակ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները բավականին պասիվ էին, սակայն Վաշինգտոնին հաջողվել է նոր թափ հաղորդել այդ կապերին և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում։

Leave a comment