ԵՄ-ն դիտարկում է Հայաստանի հետ տնտեսական և արտաքին քաղաքական կապերի ընդլայնումը․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանը  միանալու հնարավորությունները քիչ հավանական են՝ «Известия»-ին ասել է Լյուքսեմբուրգի Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարտհայզերը։

«Չնայած Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ի ներսում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները առնվազն հարևաններից մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Չնայած վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն կերպով բարելավվել են, մինչև 2030 թվականը անդամակցությունը քիչ հավանական է»,- ասել է նա։

Միաժամանակ, նա նշել է, որ այս պահին նախընտրելի կլինի ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նրա տնտեսությունը ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերը խորացնելու համար։

Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ, նշել է պատգամավորը։

Leave a comment