Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, դրա համար Վլադիմիր Զելենսկին պետք է հրամայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին, և նախագահը խոսել է դրա մասին։ <...> Դրան հասնելու համար Զելենսկին պետք է հրամայի իր զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները», – ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԵՏՄ գագաթնաժողովում (Աստանա), հայտարարել է, որ բանակցային գործընթացը դադարեցված է, բայց դա չի նշանակում, որ շփումներ չկան։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան բաց է մնում բանակցությունների համար։
– Կիեւը միտումնավոր կերպով անմարդկային ահաբեկչական հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակիչների և երեխաների դեմ, ինչը ստեղծում է բոլորովին այլ մոդել։
– Ստարոբիլսկի քոլեջը երբեք ռազմական կամ կիսառազմական հաստատություն չի եղել. Կիեւը գիտեր դա և միտումնավոր ոչնչացրել է ուսումնական հաստատությունը։
– Ռուսաստանը կնախընտրեր իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով, բայց եթե Կիեւը շարունակի հրաժարվել բանակցություններից, Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի։
– Ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները մնում են կասեցված։ Այնուամենայնիվ, Մոսկվան պահպանում է կապը Վաշինգտոնի հետ առկա խողովակներով։
– Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կողմի հետ խաղաղ բանակցությունների համար։
– Ռուսաստանը համակարգված հարվածներ է հասցնում Կիևի ռազմական ենթակառուցվածքներին։