Հրդեհի հանգամանքները չգիտեմ, բայց մեքենայիս մեջ սալյարկայով շիշ եմ հայտնաբերել. Ալեքսանյան

«Սրբազան պայքարի» աջակից, բլոգեր Արմեն Ալեքսանյանն այսօր ուղիղ եթերով ահազանգել է երեկ գիշերը Մուսա Լեռան  ճանապարհին իր մեքենայի հրկիզման մասին:

«Հրդեհի հանգամանքները չգիտեմ, բայց մեքենայիս մեջ սալյարկայով շիշ եմ հայտնաբերել: Փորձում են ինձ լռեցնել, որ ակտիվ չլինեմ, բայց սա ինձ չի ընկճում, իմ պայքարի մեջ եմ»,- ասաց բլոգերը:

Նա նաեւ հիշեցրել է, որ երկու տարի առաջ էլ փորձ է եղել իր մեքենայի անիվները վնասել, հայելիները կոտրել. «Հիմա եկան, հասան այն աստիճանի, որ արդեն մեքենան են վառում: Երեւի թե հունիսի մեկին լավ նվեր արեցին Փաշինյանին»:

Լուսանկարը՝ Արմեն Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment