ՔՊ խմբակցության պատգամավորը վստահեցրել է` գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ

https://arm.sputniknews.ru/20260601/qp-khmbakcutjan-patgamavvory-vstahecrel-e-gazi-veraberjal-kan-aveli-catsr-gnervov-arajarkner-102877230.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42947596_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7b7782cb5a0c847bea8c3cd2a541cf4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գազ, ռուսաստան, խաչատուր սուքիասյան

հայաստան, գազ, ռուսաստան, խաչատուր սուքիասյան

Բաժանորդագրվել

Իշխանական պատգամավորը չի թաքցնում, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը վնասներ է կրելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահեցնում է, որ գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին. այդ առաջարկները վաղուց կան»,– հայտարարել է նա:

Պատգամավորը նշել է, որ այդ մասին լսել է արտերկրի գործընկերներից, ոչ թե ՀՀ իշխանություններից, և խոսքն ամենևին Ադրբեջանից գազ ներկրելու մասին չէ։

«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,– ասել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120%–ով բարձր գնով, քան ստանում է սահմանին։

Սուքիասյանի խոսքով` ռուսական ընկերությունները Հայաստանում աշխատում են շահույթով և պետք է մեր երկիրը գնահատեն որպես տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենահարմարավետ երկրներից մեկը։

Նա չի թաքցնում, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը վնասներ է կրելու։

«Ես միշտ դեմ եմ եղել թարմ միրգ–բանջարեղենի արտահանմանը, քանի որ դա անում են տեխնոլոգիաներին չտիրապետող երկրները։ Արտադրանքը պետք է նախապես վերամշակվի և արտահանվի ամբողջ տարին, այլ ոչ թե մի քանի ամիս։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս ուղղությամբ»,– համոզված է իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք` մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ–ն գնաճից չի վախենում, քանի որ ծրագրում է հարստանալ։ Մայիսի 28-ի ասուլիսում էլ հայտարարեց, թե վերջին տարիներին ՌԴ–ից մի քանի անգամ նման նամակներ ստացվել են, և լուծվել են աշխատանքային ճանապարհով։

Leave a comment