Նաիրի Հոխիկյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից.

«Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննության՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ միջադեպ-ծեծկռտուք էր եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև: Նշվում է, որ Հոխիկյանը հարվածել էր Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:

Leave a comment