Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարում 3 թեկնածուներից՝ Արա Շահումյան, Լևոն Աբրահամյան, Գայանե Իգիթյան, նախագահ է ընտրվել Լեւոն Աբրահամյանը:
Նա Հայաստանի նկարիչների միության փոխնախագահն էր եւ վայելում էր գործող նախագահի ու մի շարք նկարիչների հրապարակային աջակցությունը:
Լեւոն Աբրահամյանը ստացել է 439 ձայն ՝ 92.42%, Արա Շահումյանը՝ 17 ձայն կամ 3.58 %, Գայանե Իգիթյանը ՝ 19 ձայն կամ 4%:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)