Զելենսկին զգուշացրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ պատերազմում

Եթե ​​մենք պարտվենք պատերազմում՝ Ռուսաստանի մաս կդառնանք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ դա տեղի չի ունենա։

«Եթե մենք պարտվենք այս պատերազմում, մենք պարզապես կկորցնենք մեր երկրի անկախությունը։ Մեզ հաջողվել է պահպանել այն մինչ օրս։ Եթե մենք կորցնենք մեր անկախությունը, եթե մենք դառնանք Ռուսաստանի մաս, դա կլինի բացարձակապես սարսափելի կորուստ»,- նշել է Զելենսկին։

Leave a comment