Իրանական զինված ուժերը Բուշեհրի շրջանում խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ Իրանի զինված ուժերը երկրի հարավային շրջաններից հրթիռներ են արձակել նախանշված թիրախների ուղղությամբ՝ Պարսից ծոցի ջրերում հնարավոր բախումների մասին տեղեկությունների ֆոնին։
Tasnim գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, տեղեկացրել է, որ Իրանը Բուշեհրի մերձակայքում որսացել է «ագրեսիվ» ամերիկյան անօդաչու թռչող սարք։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անօդաչուն խոցվել է զենիթահրթիռային համակարգի միջոցով արձակված հրթիռով։
Ավելի վաղ Tasnim-ը, հղում կատարելով տեղական աղբյուրներին, հայտնել էր, որ Բանդար-Աբբասի և Հորմուզի նեղուցի շրջակայքում լսված ձայները կապված են ծովային ռազմական բախումների հետ և քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանք չեն։