Արագածոտնում բախվել են «Honda» և «Opel», 5 մարդ վիրավnրվել է․ Shamshyan

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, և «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

 

Leave a comment