Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պառադից վիդեոներ տեսա, որ մարդիկ հուզմունքից արտասվում են։ Նույնիսկ մի ռուս աղջիկ էր հուզվել։
Այո գիտակցել և տեսնել, որ Հայրենիքդ ուժեղ է զենքով, դա մեծ ապահովության զգացում է։
Ես ամենա երջանիկ մարդը կլինեի, եթե իմ Երկիրն ապահով լիներ։
Բայց ես ձեր պես ինքնախաբեությամբ չեմ զբաղվում։
Եթե 30 տարի Երկրիս ռեսուրսը չլափվեր, էսօր Արցախը մերը կլիներ:
Եթե թուրքը ուզեց Սևանը էսօր, նիկոլը էս զենքերը չի օգտագործելու։ Էս զենքերը ձեզ էմոցիոնալ պահելու համար ա։ Իսկ դուք սիրում եք սուտ ապահովության զգացումը։
Մենք ամեն ինչ հանձնել ենք, թվում է, թե հիմա խաղաղ կապրենք։ Թվում է, թե սահմանը կրճատեցինք, էլ պարտք ու պահանջ չկա…