«Դուք բավարար հիմքեր ստեղծեցիք, որ ահագին մարդ ձեզ դատի տա պատվի և արժանապատվության հայցով»,- ճեպազրույցում լրագրողի հարցին այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներից մեկը, թվարկելով, թե ինչ բլոգերներ, իրենց ինչ մակարդակով դրսևորած անձինք են սատարում Նիկոլ Փաշինյանին, նրան հարցրեց՝ այդքանից հետո Դուք Ձեզ ձայն կտայի՞ք։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ես խորհուրդ եմ տալիս, որ Ձեզ ուղղակի դատի տան, որ Դուք Ձեր լեզվի չափն իմանաք։ Այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրենք Ձեզ դատի կտան, և ես արժանապատիվ չեմ համարում Ձեր հարցին պատասխանելը»։
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)