ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր հարթակում գրառում է արել. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեծ բարեկամ և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ վերաբերյալ իմ տեսլականը։ Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի շարք կարևոր համաձայնագրեր մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կդնեն միջազգային խաղաղության և բարգավաճման համար նախատեսված «Թրամփի երթուղու» հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ հասանելիություն ստանալ։
Այս պատճառներով Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների։
Դարձնենք (Հայաստանը) կրկին մեծ — MAGA (Make (Armenia) Great Again)
Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում արձագանքել է այս գրառմանը՝ գրելով. «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: