Նիկոլ Փաշինյանն Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ վստահեցրեց՝ մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին․ «Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի՝ արևելքից արևմուտք, Ախալքալաք-Կարս երկաթուղին բացվեց, դրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է ԹՐԻՓՓ-ը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ, այդ տարանցման հաշվին մենք ունենալու ենք մեր սեփական գազը, տարանցման համար մեզ վճարելու են գազով։ Մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան»։