Մանկական գրքի փառատոն Անգլիական այգում և միջոցառումներ Կենդանաբանական այգում

Մշակույթ
Պաշտոնական

Մանկական գրքի փառատոն Անգլիական այգում և միջոցառումներ Կենդանաբանական այգում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Սիրելի՜ փոքրիկներ, մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին ձեզ սպասում ենք Անգլիական այգում, որտեղ ձեզ համար ստեղծելու ենք ջերմ, արևոտ միջավայր և միասին բացահայտելու ենք գրքերի կախարդական աշխարհը։

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն-2026»-ը: Երեք օր շարունակ փոքրիկներին սպասվում է արկածներով, խաղերով և նոր բացահայտումներով լի ժամանց։ Փառատոնի ընթացքում սպասվում են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, հատուկ հյուրեր արտասահմանից, պաղպաղակի հյուրասիրություն և սննդի հատվածներ, անվճար զիփլայն, ակվագրիմ, ինտերակտիվ խաղեր և աշխատարաններ փոքրիկների համար, հեքիաթի ժամեր և թատերական ներկայացումներ, երաժշտություն, միջոցառումներ հայտնի և սիրված արտիստների մասնակցությամբ, մեծ զեղչեր, ուրախ մթնոլորտ։

Փառատոնը տեղի կունենա մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, Անգլիական այգում (մուտքը՝ Իտալիայի փողոցից)։ Մուտքն ազատ է, սիրով կսպասենք»։

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 11:00-17:00-ն Երևանի կենդանաբանական այգում կվերածվի իսկական տոնի: Մինչև 16 տարեկանների մուտքն անվճար է, իսկ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող կանգառից դեպի Կենդանաբանական այգի գործելու են անվճար ավտոբուսներ։

Leave a comment