Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը գլորվելով հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով, մահացածը Նորիկ Դոխոլյան է, իսկ վիրավորները Ռուզաննա Մ.–ն, Աննա Ա.–ն և Նարինե Դ.–ն։

Leave a comment