https://arm.sputniknews.ru/20260527/rvosselkhvoznadzvorn-avartel-e-hajkakan-dzernarkutjunneri-stugumy-manramasner-102677751.html
Ռոսսելխոզնադզորն ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումը. մանրամասներ
Ռոսսելխոզնադզորն ավարտել է հայկական ձեռնարկությունների ստուգումը. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկա օրերին: 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T18:25+0400
2026-05-27T18:25+0400
2026-05-27T18:26+0400
ռոսսելխոզնադզոր
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101606612_0:0:1600:901_1920x0_80_0_0_12376dfd2d806d582a50ccb8e9111b11.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունն ավարտել է կենդանական և բուսական ծագում ունեցող արտադրանք արտադրող հայկական ձեռնարկությունների տեսչական ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։Գերատեսչությունում հիշեցրել են, որ ստուգումներն իրականացվել են ՀՀ մասնագետների հետ համատեղ։ Մայիսի 20-ից 27-ը քննարկվել են անասնաբուժական-բուսասանիտարական ոլորտում գործող ձեռնարկություններում իրականացված ստուգումների նախնական արդյունքները:Քննարկումներին մասնակցել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները և Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը:Ինչպես հայտնել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Ստուգումների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկա օրերին:Մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, կողմերը պայմանավորվել են սահմանային հսկողության միջոցների առավել հետևողական կիրառման, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող հայկական արտադրանքի արտահանումը ՌԴ շուկա շարունակելու մասին:Տեսչական մարմնից ընդգծել են, որ հայ արտադրողների համար ռուսական շուկան շարունակում է մնալ արտահանման խոշորագույն հարթակներից:Հիշեցնենք՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1e/101606612_126:0:1547:1066_1920x0_80_0_0_a04c07b006f377413746a87295235764.jpg.webp
ռոսսելխոզնադզոր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ռոսսելխոզնադզոր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկա օրերին:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունն ավարտել է կենդանական և բուսական ծագում ունեցող արտադրանք արտադրող հայկական ձեռնարկությունների տեսչական ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ստուգումներն իրականացվել են ՀՀ մասնագետների հետ համատեղ։ Մայիսի 20-ից 27-ը քննարկվել են անասնաբուժական-բուսասանիտարական ոլորտում գործող ձեռնարկություններում իրականացված ստուգումների նախնական արդյունքները:
Քննարկումներին մասնակցել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները և Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը:
Ինչպես հայտնել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Ստուգումների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկա օրերին:
Մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, կողմերը պայմանավորվել են սահմանային հսկողության միջոցների առավել հետևողական կիրառման, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող հայկական արտադրանքի արտահանումը ՌԴ շուկա շարունակելու մասին:
Տեսչական մարմնից ընդգծել են, որ հայ արտադրողների համար ռուսական շուկան շարունակում է մնալ արտահանման խոշորագույն հարթակներից:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։
Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին: