Լիբանան, Թուրքիա, Հայաստան. աշխարհի ամենանյարդային երկրների եռյակն ըստ Gallup-ի

Ermenihaber. Աշխարհում մարդկանց հուզական վիճակի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել «Gallup» ընկերությունը։ Արդյունքների ամփոփումից հետո հրապարակվել է աշխարհի ամենանյարդային բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Ուսումնասիրության ժամանակ գնահատվել են մարդկանց բացասական հույզերը՝ զայրույթը, սթրեսը, տխրությունը, տագնապը և այլն։

Հանրային տրամադրությունների վրա ազդող հիմնական գործոնները եղել են տնտեսական պայմանները, կենսամակարդակը, սթրեսի մակարդակը և առօրյա կյանքի ու կենցաղի դժվարությունները։

Աշխարհի ամենանյարդային 10 երկրները ցանկը՝

1. Լիբանան

2. Թուրքիա

3. Հայաստան

4. Իրաք

5. Աֆղանստան

6. Հորդանան

7. Մալի

8. Սիեռա Լեոնե

9. Հասարակածային Գվինեա

10. Նիգերիա

Աղբյուր՝ Kocaeli.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment