ԹՐԻՓՓ-ից բացի՝ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ․ Ռուբիո (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարել է, որ կողմերը շարունակում են զարգացնել երկկողմ հարաբերությունները։

«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում և նոր ուղի նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները», -ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով․ «Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Մենք նաև համապարփակ գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը սահմանում է մեր երկկողմ հարաբերությունների շրջանակը և նոր ուղի է նախանշում, որից կշահեն թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Պարզ ասած՝ մենք իրականացնում ենք այն հիմնարար աշխատանքները, որոնք նախադրյալներ կստեղծեն, որպեսզի հայերն ու ամերիկացիները համատեղ աշխատելու ամուր տնտեսական հենք ունենան»։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով.  «Դուք, ՀՀ վարչապետը, ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար․ Ռուբիո։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,-ասել է  նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ստորագրվել երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն:

Leave a comment