Այսօր Երևանում կարողացանք նախաստորագել միջպետական համաձայնագիրը՝ TRIPP ծրագրի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

Այսօր Երևանում կարողացանք նախաստորագել միջպետական համաձայնագիրը՝ TRIPP ծրագրի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր գերհագեցած օրակարգում Հայաստան այցելելու և կարևոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Ձեր խիստ բովանդակալից այցը վկայում է մեր երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու, Երևանի և Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին»,- ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ թևակոխել են պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով երկկողմ օրակարգում հաճախակի պարբերական զարգացումները. «Ամենակարևոր իրադարձությունն անցյալ տարի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր դարձավ հաստատել խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերել ու հայտարարել տարածաշրջանի տրնասպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: Այսօր Երևանում մենք կարողացանք նախաստորագել միջպետական համաձայնագիրը՝ TRIPP ծրագրի վերաբերյալ: Սա չի ծածկում այն ամբողջ ճանապարհը, որը մենք այս ամիսների ընթացքում անցել ենք, ունենք արդեն ստորագրած և ստանձնած հանձնառություններ արհեստական բանականության և կիսահաղորդիչների մասին: Ամենակարևոր հովանոցային պայմանավորվածությունը պետքարտուղարի հետ միասին մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն: Բոլոր պայմանավորվածությունները, որոնք կյանքի ենք կոչում՝ միանշանակ շահեկան են ՀՀ-ի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար»:

Leave a comment