Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 23-ին այցելել են Գորիսի ավագ սերնդի կենտրոն՝ շահառուների հետ հայկական ավանդական ուտեստների պատրաստման ցերեկույթին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:
Միասին նրանք պատրաստել են ժենգյալով հաց և գաթա՝ ոչ միայն ծանոթանալու Հայաստանի համերի հարուստ ժառանգությանը, այլև ամրապնդելու սոցիալական կապերն ու խթանելու համայնքային ոգին։ Խմորի պատրաստումից մինչև ջերմ զրույցներ․ այս հանդիպումը կրկին ցույց տվեց, թե ինչպես են ավանդույթները միավորում սերունդներին և ստեղծում իմաստալից, ներառական ու ջերմ պահեր։