Իրանի հետ կապված համաձայնագիրը դեռևս համաձայնեցված չէ․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր գործարքը դեռևս վերջնականապես չի կնքվել, և կոչ է արել մարդկանց չլսել քննադատներին, որոնք «դրա մասին ոչինչ չգիտեն»։

«Եթե ես գործարք կնքեմ Իրանի հետ, դա կլինի լավ և ճիշտ գործարք, ոչ թե Օբամայի գործարքի նման, որը Իրանին տվեց հսկայական գումար և հստակ, բաց ճանապարհ դեպի միջուկային զենք։ Մեր գործարքը բոլորովին հակառակն է, բայց ոչ ոք այն չի տեսել կամ չգիտի, թե ինչ է դա։ Այն նույնիսկ վերջնականապես չի ավարտվել։ Այնպես որ՝ մի՛ լսեք անհաջողակներին, որոնք քննադատում են այն, ինչի մասին ոչինչ չգիտեն»,- գրել է Թրամփը։

Leave a comment