ՀՕՊ-ը 5 ժամում 42 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում․ ՌԴ ՊՆ

ՀՕՊ միջոցները հինգ ժամվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 42 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Մայիսի 23-ին՝ ժամը 9.00-ից մինչև 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Պերմի երկրամասի և Ղրիմի Հանրապետության տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:

Leave a comment