Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.05.2026 | 16:49

Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում քննադատում է գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանը չպետք է դառնա «փորձարկումների դաշտ», քանի որ իշխանության սխալների հետևանքները կրում է ժողովուրդը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա կարևորում է հավասարակշռված մոտեցումը՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական շուկայից, և վտանգավոր է վնասել այդ հարաբերությունները։ Միաժամանակ, նա ընդգծում է Եվրոպայի հետ կապերի զարգացման անհրաժեշտությունը՝ առանց դրանք հակադրելու ռուսական ուղղությանը։

Քոչարյանը շեշտում է մարտունակ և ժամանակակից բանակ ունենալու, ինչպես նաև ուժեղ դաշնակիցների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը՝ խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար։ Նա նաև իր կառավարման տարիները հակադրում է ներկա իրավիճակին՝ պնդելով, որ նախկինում հասարակությունն ուներ անվտանգության զգացում, մինչդեռ այժմ առկա են անորոշություն և վտանգներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment