Մայիսի 21-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենան վարելու իրավունքից։
Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդը օրեր առաջ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիայի մասնակիցներից է եղել և նա նույնպես խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ իրենց վարորդական իրավունքը առանց քննության վերականգնվի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: