https://arm.sputniknews.ru/20260522/anklavneri-handznumvov-unenalu-enq-anvtangutjan-tvotal-kvolaps-arman-tatvojan-102493411.html
Անկլավների հանձնումով ունենալու ենք անվտանգության տոտալ կոլապս. Արման Թաթոյան
Անկլավների հանձնումով ունենալու ենք անվտանգության տոտալ կոլապս. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուի խոսքով՝ այդ տարածքներին տիրանալով՝ Ադրբեջանը բզկտելու է Հայաստանի անվտանգությունն ու վերահսկողության տակ է… 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T13:18+0400
2026-05-22T13:18+0400
2026-05-22T13:18+0400
արման թաթոյան
անկլավ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
քարոզարշավ
«միասնության թևեր» նախաձեռնություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486005_0:133:2560:1573_1920x0_80_0_0_1a75e57fe923c1e2ab13bd008493e909.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի համար այսպես կոչված անկլավների հարց գոյություն չունի: Նա այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ իր համար առաջնային է բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի տոտալ անվտանգության հարցը։ Անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Թաթոյանը նշեց, որ անձամբ եղել է Տավուշի մարզում ու Արարատի մարզի Տիգրանաշենում և հստակ պատկերացնում է, թե ինչ աղետալի հետևանքներ կունենա ադրբեջանական ծրագրի իրագործումը։«Մենք ունենալու ենք իրարից կտրված բնակավայրեր. Կայան բնակավայրը, որը ձեր ասած անկլավների մոտ է, շենքերի կողքով է անցնում ու կիսում է դրանք ամբողջությամբ։ Մենք ունենալու ենք գյուղեր, օրինակ՝ Այգեհովիտ, Վազաշեն գնացող ճանապարհը փակվելու է ամբողջությամբ, ու ստիպված ենք լինելու լրիվ շրջանցել։ Մենք ունենալու ենք բարձրունքներ, որոնք զբաղեցնելու են ադրբեջանական զինված ուժերը։ Դրանք, առանց այն էլ թիրախում լինելով, ավելի են վերահսկելու խոտհարքերը, վարելահողերը, տներն ու դպրոցները։ Այսինքն՝ մենք անվտանգության տոտալ կոլապս ենք ունենալու։ Էլ չեմ խոսում գազի խողովակների, ինտերնետի մալուխների մասին, որոնք ռազմավարական ամենակարևոր օբյեկտներն են»,– ասաց նա։Արման Թաթոյանը բացարձակ կեղծիք որակեց գործող իշխանությունների այն թեզը, թե Տավուշի տարածքներն ու Տիգրանաշենը հնարավոր է փոխանակել կամ համեմատել Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական էքսկլավ Արծվաշենի հետ։«Ինչի՞ է Նիկոլ Փաշինյանն անկլավային խոսույթը տանում ու համեմատություն անում Արծվաշենի հետ, դա խաբեություն է։ Եթե դու անվտանգության առումով համեմատում ես Արծվաշենն ու այն տարածքները, որոնք մտադիր են տալ Ադրբեջանին, անհամեմատելի է, տրամաբանությունը պետք է փոխենք»,– նշեց Թաթոյանը։Նրա խոսքով՝ անգամ եթե կադաստրային ինչ-որ փաստաթղթերով կամ այլ հիմքերով այդ տարածքների պատկանելության հարցում Հայաստանն ունի թեկուզ չնչին իրավական առավելություն, ապա դրանից պետք է կառչել, այլ ոչ թե առաջ տանել Բաքվի համար շահեկան խոսույթը։ Քաղաքական գործիչը բացատրեց, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե հողային հավասարակշռությունն է, այլ Հայաստանի կենսունակությունը վերացնելը։«Ադրբեջանին շահեկան է այդ անկլավների խոսույթը… Ես Ադրբեջանի տեղը լինեմ՝ կասեմ՝ մի 5 Արծվաշեն էլ Ադրբեջանի տարածքից եմ տալիս, մենակ էդ տարածքները տվեք ինձ, որովհետև անվտանգության առումով մեզ համար խնդիր է առաջանալու, քանի որ Արծվաշենը շրջափակման մեջ է։ Այդքան մեծ տարածք ունեցող Ադրբեջանն ինչո՞ւ է այդ տարածքներին կառչել, քանի որ բզկտելու է մեր անվտանգությունը»,– շեշտեց Թաթոյանը։Նա նշեց, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել զիջումների այս շղթան և պետական մակարդակով փոխել բանակցությունների ողջ տրամաբանությունը՝ ելնելով բացառապես Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունից։Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, որն Ադրբեջանը համարում է իր անկլավը, Թաթոյանը շեշտեց, որ այն պատմականոերեն միշտ ՀՀ–ի մաս է կազմել, ինչպես նաև Սյունիք տանող կարևոր ճանապարհ է։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձել է թեմային` նշելով, որ անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։ Նրա խոսքով` ՀՀ–ն անկլավների թեմայից չի կարող հրաժարվել, որովհետև մենք էլ ունենք անկլավ։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/16/102486005_143:0:2418:1706_1920x0_80_0_0_90167759a74feeb4792c10dbd67c38b8.jpg.webp
արման թաթոյան, անկլավ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, քարոզարշավ, «միասնության թևեր» նախաձեռնություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
արման թաթոյան, անկլավ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, քարոզարշավ, «միասնության թևեր» նախաձեռնություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուի խոսքով՝ այդ տարածքներին տիրանալով՝ Ադրբեջանը բզկտելու է Հայաստանի անվտանգությունն ու վերահսկողության տակ է առնելու ռազմավարական ճանապարհներն ու ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի համար այսպես կոչված անկլավների հարց գոյություն չունի: Նա այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ իր համար առաջնային է բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի տոտալ անվտանգության հարցը։ Անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Թաթոյանը նշեց, որ անձամբ եղել է Տավուշի մարզում ու Արարատի մարզի Տիգրանաշենում և հստակ պատկերացնում է, թե ինչ աղետալի հետևանքներ կունենա ադրբեջանական ծրագրի իրագործումը։
«Մենք ունենալու ենք իրարից կտրված բնակավայրեր. Կայան բնակավայրը, որը ձեր ասած անկլավների մոտ է, շենքերի կողքով է անցնում ու կիսում է դրանք ամբողջությամբ։ Մենք ունենալու ենք գյուղեր, օրինակ՝ Այգեհովիտ, Վազաշեն գնացող ճանապարհը փակվելու է ամբողջությամբ, ու ստիպված ենք լինելու լրիվ շրջանցել։ Մենք ունենալու ենք բարձրունքներ, որոնք զբաղեցնելու են ադրբեջանական զինված ուժերը։ Դրանք, առանց այն էլ թիրախում լինելով, ավելի են վերահսկելու խոտհարքերը, վարելահողերը, տներն ու դպրոցները։ Այսինքն՝ մենք անվտանգության տոտալ կոլապս ենք ունենալու։ Էլ չեմ խոսում գազի խողովակների, ինտերնետի մալուխների մասին, որոնք ռազմավարական ամենակարևոր օբյեկտներն են»,– ասաց նա։
Արման Թաթոյանը բացարձակ կեղծիք որակեց գործող իշխանությունների այն թեզը, թե Տավուշի տարածքներն ու Տիգրանաշենը հնարավոր է փոխանակել կամ համեմատել Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական էքսկլավ Արծվաշենի հետ։
«Ինչի՞ է Նիկոլ Փաշինյանն անկլավային խոսույթը տանում ու համեմատություն անում Արծվաշենի հետ, դա խաբեություն է։ Եթե դու անվտանգության առումով համեմատում ես Արծվաշենն ու այն տարածքները, որոնք մտադիր են տալ Ադրբեջանին, անհամեմատելի է, տրամաբանությունը պետք է փոխենք»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ անգամ եթե կադաստրային ինչ-որ փաստաթղթերով կամ այլ հիմքերով այդ տարածքների պատկանելության հարցում Հայաստանն ունի թեկուզ չնչին իրավական առավելություն, ապա դրանից պետք է կառչել, այլ ոչ թե առաջ տանել Բաքվի համար շահեկան խոսույթը։ Քաղաքական գործիչը բացատրեց, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե հողային հավասարակշռությունն է, այլ Հայաստանի կենսունակությունը վերացնելը։
«Ադրբեջանին շահեկան է այդ անկլավների խոսույթը… Ես Ադրբեջանի տեղը լինեմ՝ կասեմ՝ մի 5 Արծվաշեն էլ Ադրբեջանի տարածքից եմ տալիս, մենակ էդ տարածքները տվեք ինձ, որովհետև անվտանգության առումով մեզ համար խնդիր է առաջանալու, քանի որ Արծվաշենը շրջափակման մեջ է։ Այդքան մեծ տարածք ունեցող Ադրբեջանն ինչո՞ւ է այդ տարածքներին կառչել, քանի որ բզկտելու է մեր անվտանգությունը»,– շեշտեց Թաթոյանը։
Նա նշեց, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել զիջումների այս շղթան և պետական մակարդակով փոխել բանակցությունների ողջ տրամաբանությունը՝ ելնելով բացառապես Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունից։
Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, որն Ադրբեջանը համարում է իր անկլավը, Թաթոյանը շեշտեց, որ այն պատմականոերեն միշտ ՀՀ–ի մաս է կազմել, ինչպես նաև Սյունիք տանող կարևոր ճանապարհ է։