https://arm.sputniknews.ru/20260522/alik-aleqsanjani-hraparakats-tesanjuti-himan-vra-qreakan-varujt-e-nakhadzernvel-102481167.html
Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
ՔԿ–ն պարզել է տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակած անձի ինքնությունը։ 22.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-22T11:02+0400
2026-05-22T11:02+0400
2026-05-22T11:04+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
ջերմուկ
դիրքեր
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_a2789c60f7fdbeee029d746652340c8b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով միայն նրա անվան և ազգանվան սկզբնատառերը։Նախաքննական մարմինը նշում է, որ քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել մայիսի 21–ին Ա.Ա.–ի կողմից «Ֆեյսբուքում» հրապարակված տեսագրությունը` կից գրառմամբ. «Ժողովուրդ, ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»։ Տեսագրությունում երևացող անձը ասում է, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնվել է Ադրբեջանին:ՔԿ–ն ընդգծում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.–ի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։«Ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով»,– ասված է հաղորդագրությունում:Նախաքննությամբ պարզվել է դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը. նա մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:«Հարցաքննության ժամանակ նա հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում` մասնակցել է Ն.Կ.–ի (ՔԿ–ն նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին. խմբ.) կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.–ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:Ըստ ՔԿ–ի` դեմքի հատվածը փակված անձը նշել է, որ հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
ջերմուկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_bc058b7bdab7f0c37043ba6e3ff2f7d3.jpg.webp
հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, ջերմուկ, դիրքեր
հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, ջերմուկ, դիրքեր
ՔԿ–ն պարզել է տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակած անձի ինքնությունը։
ՔԿ–ն ընդգծում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա.Ա.–ի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։
«Ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով»,– ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությամբ պարզվել է դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը. նա մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:
«Հարցաքննության ժամանակ նա հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում` մասնակցել է Ն.Կ.–ի (ՔԿ–ն նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին. խմբ.) կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.–ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ըստ ՔԿ–ի` դեմքի հատվածը փակված անձը նշել է, որ հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: