Ժամանակակից կիբեռլաբորատորիա․ ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանա

Ժամանակակից կիբեռլաբորատորիա․ ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանա

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որը միտված է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և ոստիկանության տեխնիկական կարողությունների զարգացմանը։

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։

 

Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար և կնպաստեն վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։

Նոր գործիքակազմը կբարձրացնի կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը և կնպաստի հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։

Leave a comment