«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է․ «Առավոտյան տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ն.Փ-ն, անդրադառնալով իր աղմկահարույց «դուք ինչո՞ւ չեք մեռել» արտահայտությանը, փորձեց սրբագրել սեփական խոսքերը՝ պնդելով, թե դրանք ուղղված են եղել ոչ թե ընդհանուր արցախցիներին, այլ Արցախի խորհրդարանականներին, ընդհանրապես՝ պաշտոնատար անձանց։
Բայց էս արդարացումն իրականում շատ ավելի խորքային խնդիր է բացահայտում։ Մենք նորից բախվում ենք էն դառը իրականությանը, որ Փաշինյանի ընկալումներում պետական ինստիտուտները, պաշտոնն ու հանրային ծառայությունը վաղուց փորձադաշտ են իր համար:
Նրա կառավարման ձեռագիրը տարիների ընթացքում էդպես էլ չփոխվեց։ Նույն աղետալի մտածողությանն ու գործունեությանն ականատես եղանք հենց 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ պետական ուղղահայաց համակարգն ուղղակի կաթվածահար էր եղել, իսկ,օրինակ, ռազմական ոստիկանության, ԱԱԾ-ի, ԱԺ-ի, դիվանագիտական կորպուսի, թիկունքի ապահովության, առողջապահության նախարարության և այլ կառույցների գործառույթների հստակ բաժանումն ու կոորդինացումն իսպառ բացակայում էին։
Ու հենց էս համակարգային խայտառակ մտածողությունն ու անպատասխանատվությունն է դարձել պետականության քայքայման, ամեն ինչ վարի տալու և ազգային աղետներն անդառնալիության հասցնելու գլխավոր պատճառներից մեկը…ու հլը նույն ոգով էլ շարունակում է…»։