Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ պայմանավորված ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։

«Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Leave a comment