Մոսկվայում մահափորձ է կատարվել Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի դեմ

Բաժանորդագրվել

Ավտոմեքենան պայթել է Չերտանովո Սեվերնոյե շրջանում։ Նախնական տվյալներով՝ Զավարոտնին ծանր վիճակում է։

Մոսկվայում մահափորձ է կատարվել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնու դեմ:

Զավորոտնին տուժել է Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, վիրավոր վիճակում նրան տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը։

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում):

Ինքը՝ Ազարովը, հայտնել է, որ պարզում է իր նախկին խորհրդականի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։

Leave a comment