Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի հարավ-արևելքում S-70 ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Մալաթիա քաղաքի հարավային հատվածում՝ Սամանքյոյ շրջանում։ Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն։
Հեռուստատեսային կադրերում երևում են մի քանի շենքերի հարևանությամբ գտնվող բաց տարածքում ընկած և այրվող ուղղաթիռի բեկորները։ Հրդեհը տարածվել է նաև մոտակայքում գտնվող բնակելի տան վրա: Տեղում այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության խմբերը։