Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ՝ նշելով, որ նա խսիտ մարդ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ», – ասել է ԱՄՆ նախագահը՝ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Մի՞թե հիանալի չէ լավ հարաբերություններ ունենալ խիստ մարդկանց հետ։ Նա խիստ մարդ է, բայց ոչ ոք չունի այն հարաբերությունները, որոնք ես ունեմ նրա հետ»,- նշել է Թրամփը։

«Կարծում եմ՝ նա իսկական դաշնակից է։ Ոմանք կասկածում են դրանում, բայց ես կարծում եմ, որ նա հիանալի դաշնակից է, և նրա ժողովուրդը հարգում է նրան», – հավելել է Թրամփը։

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի հաղորդակցության բաժինը հայտնել է, որ Էրդողանը Թրամփի հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգմանը և հույս է հայտնել հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Leave a comment