Կաթողիկոն ու ԵԱՀԿ առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացները

Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչիի հետ հանդիպմանը քննարկել է նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությունը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընտրական գործընթացների խաղաղ եւ թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։

Leave a comment