Շնորհակալ ենք ձեզ խաղաղության համար. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին

«44-օրյա պատերազմին երկու տղաներս մասնակցել են: Մի տղաս վիրավորվել ա, մյուս տղաս զոհվել ա: Հիմա իմ երկու տղաներս դիրքերում են, պայմանագրային են»,- Վերին Արտաշատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ասել է Վերին Արտաշատի բնակիչը՝ դիմելով Փաշինյանին:

«Մենք ձեզ շնորհակալ ենք խաղաղության համար: Հիմա էնքան երջանիկ են ծնողները, որ տղաներին ռեստորանով ճանապարհում են, ռեստորանով դիմավորում են»:

Leave a comment