Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։

Leave a comment